Կորոնավիրուս Հասարակություն 

Աշնան առաջին կեսին կունենանք կորոնավիրուսի նոր ալիքի վտանգ. Անահիտ Ավանեսյան

analitik.am

 

Վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի աճ է նկատվում, սակայն աճը կտրուկ չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Աճը կտրուկ չէ, բավականին աստիճանական է, բայց, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ առաջիկայում՝ մանավանդ աշնան առաջին կեսին, կունենանք նոր ալիքի վտանգ»,- հավելել է Ավանեսյանը։

Ինչ վերաբերվում է կորոնավիրուսի «դելտա» շտամին, Առողջապահության նախարարի պաշտոնատարն ասել է, որ դեռ նմուշ չունեն:

Ավանեսյանի կարծիքով՝ Հայաստանում այդ շտամը շրջանառվում է, որովհետև երկրի սահմանները բաց են և Ռուսաստանի, և Վրաստանի հետ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակման դեպքեր։

 

 

Նույն շարքից