Հասարակություն 

Սևանա լճում հանրային լողափի հարևանությամբ հայտնաբերվել է կնոջ դի. Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում

analitik.am

 

Այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափի հարևանությամբ ջրի ափին կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը և Ոստիկանության Սևանի բաժնին պետ Սուրիկ Ջանիկյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Լևոն Նազարյանի գլխավորությամբ։  Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից