Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2․ Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կառուցվածքում՝

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ՝ գործակալություն)
գյուտերի և օգտակար մոդելների բաժինն անվանափոխվում է գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժին.

2) գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժինն անվանափոխվում է ապրանքային նշանների և աշխարհագրական
նշումների փորձաքննության բաժին.

3) գործակալության հեղինակային և հարակից իրավունքների բաժինն անվանափոխվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժին.

4) գործակալության տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման բաժինն անվանափոխվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման և հրապարակումների բաժին.

5) ստեղծվում է նոր կազմակերպաիրավական բաժին:

հավելված

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից