Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

analitik.am

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 27-ին, 29-ին, 31-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 27-ին, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ .

Օդի առավելագույն ջերմաստիճան`                  38.50C (1966 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան`                      13.70C (1988 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան`               25.10C

 

Նույն շարքից