Հասարակություն 

Օլիմպիական չեմպիոն Խրամցովն իր հաղթանակը նվիրել է մահացած մորը

analitik.am

 

Թեկվոնդոյի Ռուսաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Մաքսիմ Խրամցովն իր հաղթանակը նվիրել է վեց ամիս առաջ մահացած մորը: Նրա խոսքերը մեջբերում է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի Telegram ալիքը:

«Դեռևս չեմ հավատում, որ դարձել եմ թեկվոնդոյի առաջին օլիմպիական չեմպիոնը Ռուսաստանից: Հաղթանակը նվիրում եմ մայրիկիս, ով մահացել է վեց ամիս առաջ: Ես հիշել եմ նրան ամեն մենամարտից առաջ»,-ասել է Խրամցովը:

Նա ավելացրել է, որ այժմ կսկսի պատրաստվել Փարիզի 2024-ի խաղերին: Բացի օլիմպիական ոսկին, 23-ամյա մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն: Խրամցովը նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

 

Նույն շարքից