Հասարակություն 

Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

analitik.am

 

Ինքնաթիռը, որում եղել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել թռչնի հետ բախումից հետո: Հայտնում է Anadolu գործակալությունը:

Նշվում է, որ նախարարը գտնվել է Քիլիս նահանգում: Այնտեղ ՝ Սիրիայի հետ սահմանին, նա ուսումնասիրել է զինված ուժերի ստորաբաժանումները: Դրանից հետո Աքարը, մի շարք այլ հրամանատարների հետ միասին դուրս է եկել Գազիանթեփից:

Նշվում է, որ թռչնի հետ բախումից հետո այն ստիպված է եղել վայրէջք կատարել Ադանա քաղաքի մոտակա օդանավակայանում:

 

 

 

Նույն շարքից