Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը փոխում է իր դերն Իրաքում

analitik.am

 

Ամերիկյան ռազմական հրամանատարությունը որոշում է կայացրել փոխել Իրաքում իր դերը մարտականից մարզական: Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Ըստ նրա, այսուհետ երկրում կլինեն այնքան ամերիկյան զորքեր, որքան կպահանջի «նոր առաջադրանքը»:

«Առաքելության էությունը փոխվում է: Մարտական առաքելությունից այն ավելի շուտ կդառնա ուսումնադաստիարակչական, օգնություն և աջակցություն»,-հայտարարել է Փսակին:

Նա ավելացրել է, որ առաքելության բովանդակության փոփոխությունը նշանակում է անցում ավելի մեծ ուշադրությամբ դեպի մարզականը, քան եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

 

Նույն շարքից