Հասարակություն 

Երգչուհի Մաքսիմը գիտակցության է եկել կոմայից հետո

analitik.am

 

Երգչուհի Մաքսիմը գիտակցության է եկել արհեստական կոմայից հետո։ Այս մասին հայտնում է տելեգրամյան «Mash» ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին․ նա խոսում է նշանների օգնությամբ և պարզ գիտակցություն ունի։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին երգչուհի Մաքսիմին հոսպիտալացրել են թոքերի ծանր ախտահարմամբ պնևմոնիա և ցածր սատուրաացիա ախտորոշմամբ։

Նշվում է, որ Մաքսիմն ի վիճակի է շնչել, սակայն նա դեռ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Երգչուհու վճակը շարունակում է կայուն ծանր մնալ, սակայն բժիշկները հույս ունեն, որ շուտով նա կկարողանա ինքնուրույն շնչել։

 

Նույն շարքից