Հասարակություն 

Աֆղանստանի զինված ուժերը «Թալիբան» շարժման 187 զինյալների են ոչնչացրել մեկ օրում

analitik.am

 

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը (ԱՊԱԱՈՒ) վերջին 24 ժամում ոչնչացրել են «Թալիբան» շարժման 187 զինյալների, եւս 112-ը վիրավորվել Է՛: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին հաղորդել Է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր Էջում:

Գերատեսչության տվյալներով՝ անցած օրն Աֆղանստանի զինված ուժերը «մարտական գործողություններ են իրականացրել Քունարի, Լոգարի, Ղազնիի, Հոստի, Քանդահարի, Ուրուզգանի, Ֆարյաբի, Բալխի, Ջաուզջանի, Սամանգանի, Հիլմենդի, Թախարի, Քունդուզի, Բաղլանի եւ Քապիսայի նահանգներում»:

Բալխի նահանգում ԱՊԱԱՈՒ-ի զորամասերը թալիբներից հետ են գրավել Քալդարի շրջանը, որտեղ գտնվում են Հայրաթոն քաղաքը եւ ռազմավարական տեսակետից կարեւոր կամուրջ, որն Աֆղանստանը կապում Է Ուզբեկստանի հետ: Հետ են մղվել թալիբների գրոհները Դարա Ֆարոխ Շահի եւ Դարա Քալանի շրջանների վրա Քապիսայի նահանգում:

Ֆարյաբի նահանգում ոչնչացվել Է թալբների հատուկ նշանակության ուժերի հրամանատարներից մեկը՝ Քարի Հայաթուլլան: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Հուլիսի սկզբին «Թալիբան» շարժումն արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին վերահսկողության տակ Է վերցրել Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի սահմանների երկայնքով:

Ինչպես հայտարարել Է Աֆղանստանի զինված ուժսերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմադձայը, բանակի համար առաջնահերթություն Է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից:

Նրա խոսքով՝ «Թալիբանի» պարագլուխները մտադիր են նախ կտերլ հիմնական ճանապարհները, որոնցով ապրանքների մատակարարում Է կատարվում, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Նույն շարքից