Հասարակություն 

Թումո այգում կանցնի Ատոմային տեխնոլոգիաների երեկո

analitik.am

 

Հուլիսի 30-ին Ընկերության միջազգային օրը Թումո այգում կանցնի Ատոմային տեխնոլոգիաների երեկո։ Միջոցառման կազմակերպիչն է՝ «Ռոսատոմ» պետկորպորացիան ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հետ համատեղ Երևանում Ռուսական տան աջակցությամբ։

Մասնակիցներին սպասում են կրեատիվ ֆոտոգոտիներ, դիջեյ, ինտերակտիվ դասախոսություններ՝ Ռուսաստանի և Բելառուսի մասնագետների կողմից, ինչպես նաև վիկտորինաներ և բազմաթիվ նվերներ: Միջոցառմանը փորձագետները կպատմեն, թե  ժամանակակից աշխարհում որտեղ են կիրառվում միջուկային տեխնոլոգիաները և ինչպես են այսօր մեզ օգնում։

Ատոմային տեխնոլոգիաների երեկոյի ընթացքում բարդ երևույթների մասին պարզ լեզվով կպատմեն հետևյալ փորձագետները․

Ալեքսանդր Զայցև, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիա: Բանախոսը կպատմի, թե առօրյա կյանքում որտեղ կարելի է հանդիպել ատոմային տեխնոլոգիաներ և ինչպես են նրանք այսօր օգնում մեզ գյուղատնտեսության մեջ, կենդանիների փրկության, տիեզերքի հետախուզման և այլուր:

Աննա Խորուժայա, Մոսկվայի ախտորոշիչ և հեռաբժշկության կենտրոն: Աննան կխոսի ուղեղի հետազոտության վերջին միտումների մասին և այն մասին, թե ինչպես են միջուկային տեխնոլոգիաներն օգնում ուսումնասիրել դա:

Դմիտրի Էփշտեյն, Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիա: Փորձագետը կպատմի այն մասին, որ մենք բոլորս կազմված ենք աստղերից և տիեզերական մասշտաբի ամենահետաքրքիր առասպելներից:

Ռոսատոմ պետկորպորացիա

 

 

Նույն շարքից