Գլխավոր Քաղաքականություն 

Պետդեպարտամենտն ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում վերանայել Հայաստան և Արցախ այցելելը

analitik.am

 

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկրի քաղաքացիներին կոչ է անում COVID-19-ի պատճառով վերանայել Հայաստան այցելելը։

Պետդեպարտամենտը կոչ է անում նախքան միջազգային ուղևորություններ պլանավորելը՝ ծանոթանալ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հրապարակած հաղորդագրությանը։

Ըստ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների՝ Հայաստանը ճանապարհորդների առողջության համար դասվել է երրորդ մակարդակում։ Սա վկայում է երկրում COVID-19-ի բարձր մակարդակի մասին։ Հայտնում են նաև, որ ռիսկերը կարող են նվազել այն դեպքում, երբ քաղաքացիները պատվաստված են հաստատված պատվաստնյութերով։

Պետդեպարտամենտը հաղորդագրության մեջ իր քաղաքացիներին կոչ է անում չուղևորվել նաև Լեռնային Ղարաբաղ՝ պայմանավորված զինված հակամարտությամբ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակում են կորուստները: Ընդհատված կրակոցները և հրետանային համակարգերի ժամանակ առ ժամանակ օգտագործումը, ներառյալ ցամաքային ականներն ու ականանետերը, ամեն տարի մահվան և վիրավորումների պատճառ են դառնում: Խուսափեք Հայաստանի և Ադրբեջանի միջև «շփման գծի» և մոտակայքում գտնվող ճանապարհներից»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ պետական ծառայողները սահմանափակ կարողություններ ունեն մեկնելու անտեղ։

 

Նույն շարքից