Հասարակություն 

Դավթաշեն թաղամասում «СРБ» տեսակի մարտական նռնակ է հայտնաբերվել /լուսանկարներ/

analitik.am

 

Հուլիսի 27-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող սեփական տներին հարակից տարածքում նռնակ է հայտնաբերվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Դավթաշեն 1-ին թաղամասի շենքերից մեկի մոտակայքում հայտնաբերվել է «СРБ» տեսակի մարտական նռնակ։

Սակրավորները նռնակը հանձնել են ոստիկանության աշխատակիցներին, իսկ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն։

Նույն շարքից