Հասարակություն 

Ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները

analitik.am

 

Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով:

Ազդարարման արդյունքում կազմակերպվել է համայնքի բնակչության, համայնքապետարանի անձնակազմի պատսպարում:

Ուսումնավարժության ընթացքում համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ:

Ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և «Արտակարգ իրավիճակներում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

«Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ են անցկացվել Վայոց ձորի մարզի՝ Զառիթափ համայնքի Նոր-Ազնաբերդ և Բարձրունի բնակավայրերում:

Նույն թեմայով սեմինար պարապմունք և քննարկում է անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Ջիլ և Ծափաթաղ համայնքներում:

 

Նույն շարքից