Հասարակություն 

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքը վեաբացվել է

analitik.am

 

Այսօր վերաբացվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը: Այս մասին հայտնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում՝ առանձին մուտքով»,-նշել է նա։

Մասնաշենքն իր գործունեությունը ծավալում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։

«Համալսարանական լավագույն մասնագետները ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։

Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ պատվաստվել․․․

Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան:

Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ»։

 

 

 

Նույն շարքից