Հասարակություն 

Հայաստանի սուսերամարտիկները մեդալների մեծ ավարով են վերադարձել Վրաստանից

analitik.am

 

Նորագավիթի սուսերամարտի  մասնագիտացված մարզադպրոցի սան Անահիտ Նավասարդյանը չորս մեդալի է արժանացել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած միջազգային պատանեկան և երիտասարդական մրցաշարերում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մեր մարզուհին հաղթող է ճանաչվել երիտասարդական մրցաշարի խոցասուսեր և պատանեկանի ճկասուսեր մրցաձևերում: Խոցասուսերի պատանեկան և ճկասուսերի երիտասարդական մրցումներում նա գրավել է համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը:

Իրենց զենքաձևերում հաղթողներ են դարձել նաև Հովհաննես Մուրադյանը, Աիդա Ալոյանը, Բորիս Դադայանը և Արսեն Դադայանը: Քութաիսիում մրցանակային 2-րդ տեղեր են զբաղեցրել նաև Վրույր Հովհաննիսյանը, Գրիգոր Պապոյանը, Ալիկ Նավասարդյանը: Գագիկ Մորիկյանը, Արսեն Դադայանը և Գագիկ Դավթյանը կանգել են պատվանդանի 3-րդ աստիճանին։

Հայաստանի ճկասուսերակիրների թիմի ավագ մարզիչն է Գագիկ Հովհաննիսյանը, իսկ խոցասուսերակիրներինը՝ Արմեն Նավասարդյանը:

 

Նույն շարքից