Իրավական 

Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը. Երեմ Սարգսյան

analitik.am

 

Ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդում եմ ներկայացրել 1-02 ծառայությանը։

Հաղորդումն օրենքով սահմանված կարգով պետք է ուղարկվեր ՀՀ հատուկ քննչական ծառայություն, բայց դատախազությունն այն օրենքի կոպիտ խախտմամբ ուղարկել է ոստիկանություն, որ ստուգեն կարգապահական խախտում կատարել են, թե ոչ։ Իրենք արդեն որոշել են, որ հանցագործություն չկա։

Իհարկե՝ նպատակը ժամանակ ձգելն է, ապացույցները ոչնչացնելու համար, բայց ասեմ, որ առնվազն պաշտոնեական անփութության խնդիր ունենալու է նաև նոր օրենքներ հորինած դատախազությունը։

Ոչինչ՝ ես ապացույց շատ ունեմ։

Հասկանալի է, որ այսպես չէր լինի, եթե խոսքը չվերաբերեր Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի նկատմամբ թույլ տրված ապօրինություններին։

Փաստաբան Երեմ Սարգսյան

Նույն շարքից