ՌԴ ՊՆ Նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է ՀՀ ՊՆ Նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով իր աղբյուրին:
Կարապետյանը Մոսկվա է մեկնել այսօր առավոտյան, բանակցությունները կրել են ոչ հրապարակային բնույթ, դրա համար դրա մանրամասները մնում են անհայտ:
Նշվում է, որ նախօրեին Շոյգուն ու Կարապետյանը նաև հեռախոսազրույց են ունեցել: