Հասարակություն 

Կոտայքում բախվել են Mercedes G63-ն ու Mercedes C180-ը. կա վիրավոր․ shamshyan.com

analitik.am

 

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի վարչական տարածքում բախվել են  Mercedes G63 և Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Նույն շարքից