Հասարակություն 

Շպրտեք ստախոս ու վախկոտ մարդկանց, ինչպես իտալացիներն են պատուհանից դուրս թափում անպետք իրերը. Զոհրաբյան

analitik.am

 

Հաջողությունը եկավ այն ժամանակ, երբ որոշեցի փոքր մարտերը թողնել փոքր պայքարողներին.

Ես դադարեցի պայքարել նրանց դեմ, ովքեր բամբասում եւ չարախոսում են ինձ, ովքեր ատում են ինձ։ Ես սովորեցի նրանց չնկատել։

Փոքր մարտերը ես թողեցի նրանց, ովքեր չգիտեն, թե իրականում հանուն ինչի պետք է պայքարել։

Ու ես սկսեցի պայքարել հանուն

Իմ երազանքների,

Իմ գաղափարների և իմ ճակատագրի։

Ու այն օրը, երբ ես հրաժարվեցի փոքր մարտերից, դա հենց այն օրն էր, երբ ես դարձա հաջողակ ու երջանիկ։

Կան պայքարներ, որ արժանի չեն ձեր վայրկյանին անգամ։

Կան մարդիկ, ովքեր արժանի չեն ձեր կես հայացքին անգամ։

Ժամանակ մի վատնեք նրանց վրա։

Ձեր կյանքից շպրտեք ստախոս ու վախկոտ մարդկանց, ինչպես իտալացիներն են պատուհանից թափում անպետք իրերը։

Փոքր մարտերը թողեք փոքր մարդկանց ու ընտրեք մեծ ճակատամարտերը՝ հանուն մեծ երազանքների ու նպատակների։

Ու մի օր, ինչպես ես, կհասկանաք, որ երջանկությունը հենց սա է ու այն այլ կերպ չի էլ լինում։

Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից