Քաղաքականություն 

Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում. հայ գործարարներ են ձերբակալվել. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում։ Հուլիսի 23-ին Կոկչետավ քաղաքում ձերբակալվել են շեբենի հանքի սեփականատեր, գործարար Աշոտ Պողոսյանը, նրա 43-ամյա դուստրը՝ Արեւիկը, որը 2 մանկահասակ երեխայի մայր է, եւ այս ընկերությունից շեբեն գնած Գալուստ Սահակյանը։

3 հայ գործարարները մեղադրվում են տրանսնացիոնալ հանցավոր խմբավորում կազմելու մեջ։ «Գործը սարքված է եւ կարված է պարզապես իրենց բիզնեսները խլելու համար։ Որպեսզի կարողանային նստացնել, հատուկ հոդված են դրել՝ տրանսնացիոնալնայա գրուպիրովկա»,- պատմեց Սահակյանի կինը՝ Գայանե Աչոյանը։

Իսկ ինչո՞ւ «տրանսնացիոնալ»․ քանի որ Աշոտ Պողոսյանը ՌԴ քաղաքացի է, Գ․ Սահակյանը ՀՀ քաղաքացի է, իսկ Պողոսյանի դուստրը, որը Գալուստ Սահակյանի մոտ ֆինանսական տնօրեն է աշխատել, ղազախ ամուսին ունենալով՝ Ղազախստանի քաղաքացի է։ Ի դեպ, տեւական ժամանակ է՝ Ղազախստանում Հայաստանը դեսպան չունի»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից