Քաղաքականություն 

Պաշտպանության նախարարությունում ղեկավար կազմի խորհրդակցություն է տեղի ունեցել, ասել են, որ շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին. «Ժողովուրդ»

analitik.am

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում ղեկավար կազմի խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ժամանակ ասվել է, որ կառավարության վերջնական ձեւավորումից հետո մի շարք կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում, եւ շատերը հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին:

Ուշագրավն այն է,  որ այդ մասին արդեն հայտարարել է նոր ղեկավար կազմը՝ ի դեմս պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի, որը նախարար կնշանակվի կառավարության վերջնական ձեւավորումից հետո:

Ու թեեւ նա դեռ նախարար չի նշանակվել, սակայն այս օրերին նախարարի գործառույթներ է կատարում եւ բոլոր խորհրդակցությունները անցկացնում է հենց պաշտպանության նախարարի համար նախատեսված աշխատասենյակում: Այսինքն՝ դեռ չնշանակված՝ նախարար է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից