Հասարակություն 

Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով հրատապ տարհանվել է Սոթքի ոսկու հանքավայրի գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից

analitik.am

 

Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:

Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական հաստատումը:

ՄԻՊ Արման Թաթոյան

Նույն շարքից