Հասարակություն 

30-ամյա վարորդը BMW-ով, մի քանի պտույտ շրջվելով, վթարի է ենթարկվել․ պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց

analitik.am

 

Այսօր, հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 09։00-ի սահմաններում Շիրակի մարզ բնակիչ 30-ամյա Մհեր Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ․ Գրիգորյանը, նրա ուղևոր Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արտյոմ Հակոբյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։  Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա․ Մալաքյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

 

Նույն շարքից