Հասարակություն 

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր /լուսանկարներ/

analitik.am

 

Այս գիշեր ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր, հայտնում է news.am-ը։

Նա ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից կրտսեր քույր։

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետ ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը շարունակել էր իր ծառայությունն արդեն որպես սպա։ Նա մասնակցել էր 44-օրյա պատերազմին Քարվաճառում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ–ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ եւ 4 վիրավոր։

Նույն շարքից