Քաղաքականություն 

Կլինցևիչը Թուրքիային անվանել է սադրիչ՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով

analitik.am

 

Թուրքիայի իշխանությունները պետք է ավելի մեծ ինքնուրույնություն ցուցաբերեն Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման գործում և չվախենան դիմակայել Վաշինգտոնին: Life-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, Ֆեդերացիայի խորհրդի նախկին անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ մեկնաբանելով Անկարայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու հարցում համաձայնության գալու կոչերը: Ըստ նրա, այստեղ ակնհայտ է ամերիկյան ազդեցությունը:

«Սա ամերիկյան ռազմավարություն է: Չնայած մեր հարաբերություններին և ընդհանուր առմամբ ավելի քան 30 միլիարդ շրջանառությանը, այնուամենայնիվ, նրանք չեն վախենում ռիսկի գնալ, քանի որ ՆԱՏՕ-ն՝ ամերիկացիների գլխավորությամբ, նման որոշումն ընդունել է: Սա Թուրքիայի ինքնուրույն խաղը չէ, չնայած միայն Թուրքիան այժմ կարող է շատ լուրջ խաղալ»,-ասել է փորձագետը:

Ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում, ըստ Կլինցևիչի, դա ոչ ընկերական քայլ է: Նա հորդորել է չմոռանալ, որ չափազանց ռազմականացումը, զուգահեռ Ուկրաինայում ազգայնականության ուժեղացված ազդեցության հետ, կարող են հանգեցնել լուրջ հետևանքների, այդ թվում՝ Հարավային-Արևելքում ռուս ժողովրդի ցեղասպանության․ «Եվ այստեղ Թուրքիան հանդես է գալիս որպես սադրիչ երկիր: Այն նախաձեռնում և օգնում է»,-եզրափակել է նա:

 

 

Նույն շարքից