Իրավական 

Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է հայտնել

analitik.am

 

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի գործով դատավոր Վաչե Մարգարյանը ինքնաբացարկ է հայտնել։ Տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգում, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Դատավորի ինքնաբացարկի հիմք է նշվում կանխակալ վերաբերմունքը, սակայն մանրամասներ չկան, թե ինչի մասին է խոսքը։ Այսպիսով, Հակոբյանի գործը մակագրվել է նոր դատավորի` Մանվել Շահվերդյանին։

Հիշեցնենք` Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

 

 

Նույն շարքից