Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի ԱԳՆ-ն ակնկալում է միջազգային հանրության արձագանքն Ուկրաինայում հուշարձանների ոչնչացման կապակցությամբ

analitik.am

 

Ռուսաստանում ակնկալում են «միջազգային մասնագիտացված կառույցներից» արձագանք՝ կապված Ուկրաինայի տարածքում սովետական ​​հուշարձանների ոչնչացման հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ուկրաինայում հուշարձանների բարբարոսական ոչնչացումը և կոչ արել Կիևին կատարել դրանք պահպանելու և պաշտպանելու իր պարտավորությունները:

Այնտեղ հիշեցրել են երկրի ներքին օրենսդրությունը, ինչպես նաև 1941-1945 թվականների Մեծ հայրենական պատերազմում ԱՊՀ մասնակից պետությունների ժողովուրդների քաջության և հերոսության հիշատակը հավերժացնելու մասին միջազգային համաձայնագրի ստորագրումը:

«Հուսով ենք, որ միջազգային համապատասխան կառույցները չեն անտեսի և կարձագանքեն եվրոպական մայրցամաքի կենտրոնում նեոնացիզմի գաղափարախոսության վերածննդի ահռելի փաստերին և վտանգավոր միտումներին»,-եզրափակել է դիվանագետը:

 

 

Նույն շարքից