Գլխավոր Քաղաքականություն 

Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Աֆղանստանում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդի խնդիրները: Բացի այդ, շոշափվել են միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ Աֆղանստանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը»,-ասել է Պեսկովը:

 

 

Նույն շարքից