Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանն Առնակ Ավետիսյանին ազատեց պաշտոնից

analitik.am

 

Արարատ Միրզոյանն Առնակ Ավետիսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հիմք ընդունելով Ա. Ավետիսյանի 2021 թվականի հուլիսի 23-ի դիմումը` կարգադրում եմ.

1.2021 թվականի օգոստոսի 2-ից Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին:

3.Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

 

Նույն շարքից