Իրավական Տեսանյութեր 

Ոստիկաններն ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում միջոցառում են իրականացրել /տեսանյութ/

analitik.am

 

Հուլիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի, պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի  ծառայողները բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ տրանսպորտային միջոցներով ավազի, ցեմենտի, գաջի կամ սորուն նյութերի տեղափոխման կանոնների խախտման դեպքեր հայտնաբերելու նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է 14 բեռնատար, որոնց վարորդները տուգանվել են։

Հիշեցնենք, որ աղբ, շինարարական նյութեր տեղափոխող բեռնատարների թափքը պետք է ծածկված լինի ոչ թափանցիկ ծածկոցով։

Հիշյալ նորմը խախտած անձը կարող է  տուգանվել 50 հազար դրամի չափով, իսկ եթե խախտողը պաշտոնատար անձ է՝ 100 հազար դրամի չափով։ Ոստիկանության և տեսչական մարմնի համատեղ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից