Գլխավոր Քաղաքականություն 

ՄԱԿ-ը Հայաստանին ու Ադրբեջանին երկխոսության կոչ է անում

analitik.am

 

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին աճող լարվածությունն առաջացնում է ՄԱԿ-ի անհանգստությունը: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով այսօր տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը:

ՄԱԿ-ի պաշտոնյան նշել է, որ անհանգստությամբ հետևում են սահմանին լարված իրավիճակի, այդ թվում՝ վերջին միջադեպի մասին հաղորդագրություններին. «Չնայած այն բանին, որ ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները, մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել էսկալացիայի, և հարցերը կարգավորել երկխոսության միջոցով»:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից