Քաղաքականություն 

Իմքայլականի կարծիքով Ռուսաստանը երբեք էլ Հայաստանի բարեկամը չի եղել. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում ասել է, որ Գեղարքունիքի հատվածում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շահագրգիռ կողմերից են Ռուսաստանն ու Թուրքիան․ «Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Հայաստանի վրա ճնշում բանեցնել, որովհետեւ ՌԴ-ին ձեռ է տալիս Սյունիքի միջանցքը։ Ուզում է դրանով կտրել Հայաստանը Եվրոպայից, որովհետեւ Ռուսաստանն ու Թուրքիան դեմ են, որ Հայաստանը միջազգային տարանցիկ ճանապարհ դառնա՝ Իրանով, Հնդկաստանով, Չինաստանով գնացող ճանապարհը»։

Ապա պատմական էքսկուրսով փորձել է ապացուցել, որ կայսրական այս պետությունը երբեք էլ Հայաստանի բարեկամը չի եղել։

Նշենք, որ երեկ կեսօրին մոտ լուր տարածվեց, որ Ադրբեջանը համաձայնել է ՌԴ-ի առաջարկած հրադադարի պայմաններին, հայկական կողմը համառորեն չգաղտնազերծեց, թե ինչ պայմանների մասին է խոսքը։ Դատելով պատգամավորի հայտարարությունից՝ խոսքը, ըստ ամենայնի, Սյունիքով միջանցքի կամ, ինչպես իշխանությունն է սիրում ասել՝ ճանապարհի մասին է»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից