Հասարակություն 

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները

analitik.am

 

Հուլիսի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Աշտարակ-Երևան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 12 տուժած։

 

Նույն շարքից