Միջազգային Քաղաքականություն 

Ուկրաինան փշալարեր կուղարկի Լիտվա՝ Բելառուսի հետ սահմանը վերազինելու համար

analitik.am

 

Ուկրաինայի իշխանությունները որոշել են անօրինական ներգաղթյալների հոսքը զսպելու համար մարդասիրական օգնություն ուղարկել փշալարերի տեսքով Լիտվա՝ Բելառուսի հետ սահմանը վերազինելու համար: Այս որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ:

«Շաբաթվա վերջին խոսեցինք Գաբրիելուս Լանդսբերգիսի (Լիտվայի Արտաքին գործերի նախարար) հետ այն աննախադեպ միգրացիոն ճգնաժամի մասին, որի հետ բախվում է Լիտվան։ Այսօր մենք որոշեցինք Լիտվային փշալարեր տրամադրել՝ սահմանն ամրապնդելու համար»,-հանդիպումից հետո Twitter- ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիտվան որոշել էր ցանկապատ կառուցել Բելառուսի հետ սահմանին՝ ներգաղթյալներին զսպելու համար: Վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ասել է, որ իշխանությունները մտադիր են բանակն օգտագործել սահմանին անվտանգությունն ուժեղացնելու համար: Տարեսկզբից Լիտվայում ձերբակալվել է շուրջ մեկուկես հազար անօրինական ներգաղթյալ, հիմնականում ասիական երկրներից, որոնք հանրապետություն են մտել Բելառուսի տարածքից: Սա 17,5 անգամ ավելի է, քան ամբողջ 2020 թվականին: Միգրացիոն ճգնաժամի կապակցությամբ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:

 

 

Նույն շարքից