Միջազգային Քաղաքականություն 

Այսուհետ զանգվածային ծեծկռտուքներին մասնակցելու դեպքում օտարերկրացիները կարտաքսվեն Ռուսաստանից

analitik.am

 

Ռուսաստանում աճել է օտարերկրյա քաղաքացիների ներգրավմամբ զանգվածային ծեծկռտուքների թիվը: Այդ կապակցությամբ ՆԳՆ-ն ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հասարակական կարգը և անվտանգությունը խախտող գործողությունները զսպելու համար, ընդհուպ արտաքսում:

«Օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ կոնֆլիկտների դեպքերն ավելի հաճախակի են դարձել, մինչդեռ դրանց մի մասը զանգվածային են և հրապարակային: Բախումներ են նկատվել Ամուրի, Մոսկվայի և Սվերդլովսկի մարզերում, Դաղստանի Հանրապետությունում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում»,-ասվում է գործակալության կայքում:

Նշվում է, որ ծեծկռտուքների ժամանակ մասնակիցները վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը, արգելափակում երթևեկությունը և ուժ կիրառում իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ:

Ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, որ անօրինական գործողություններին մասնակցած օտարերկրացիներին նշանակվել է վարչական կալանք 15 օրով և արգելվել է մուտք գործել Ռուսաստանի տարածք: Մոտ ապագայում նրանք պետք է լքեն երկիրը, հակառակ դեպքում կքննարկվի նրանց արտաքսման հարցը:

 

 

Նույն շարքից