Միջազգային Քաղաքականություն 

Անշնորհակալ գործ է․ Պեսկովն՝ ամերիկյան և ռուսական հետախուզության համեմատության մասին

analitik.am

 

Ամերիկյան հետախուզությունը շատ ուժեղ է, սակայն Ռուսաստանը մտահոգված է, որ երկրի հատուկ ծառայություններն աշխատում են մեզ մոտ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ամերիկյան հատուկ ծառայություններն աշխատում են մեզ մոտ, և, իհարկե, մենք անհանգստացած ենք դրանով: Դա եղել է անհիշելի ժամանակներից և չի դադարում: Ամերիկյան հատուկ ծառայությունն ուժեղ է, նրանց հետախուզությունը նույնպես շատ ուժեղ է։ Բայց պնդել, թե ով է ավելի ուժեղ և ով ավելի թույլ, իհարկե, անշնորհակալ գործ է»,-ասել է Պեսկովը:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ տարօրինակ կլիներ ակնկալել ԱՄՆ նախագահի մեկ այլ գնահատական ​​ամերիկյան հատուկ ծառայությունների գերազանցության վերաբերյալ, սակայն Ռուսաստանը բազմաթիվ հիմքեր ունի հպարտանալու իր հետախույզներով և հակահետախուզության գործակալներով:

 

 

Նույն շարքից