Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ ներկայությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում. Շոյգուն՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին

analitik.am

 

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ԱՄՆ-ն «նյարդայնացնող» բանակցություններ է վարում Աֆղանստանի հարևան երկրների հետ: Նրանք մտադիր են լոգիստիկ կենտրոններ բազաներ ստեղծել սարքավորումները և աֆղանցի փախստականներին դուրս բերելու համար:

Նախարարը նշել է, որ ամերիկյան իշխանություններն այդպիսով փորձում են ամրապնդվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ «կորցնելով այն ամենը, ինչ հնարավոր էր կորցնել Աֆղանստանում»: Շոյգուն նշել է նաև, որ ԱՄՆ ներկայությունն այլ երկրներում երբեք լավ բանի չի հանգեցնում:

«Դուք գտեք լավ տեղ, լավ հետևանքներով, որտեղ ԱՄՆ-ն գնացել է և երկար ժամանակ մնացել: Նույնը Սիրիան, նույնը Լիբիան: Երբ միջամտում են ոչ տարածաշրջանային խաղացողներ, մենք ստանում ենք այն, ինչ ստանում ենք»,-ասել է Շոյգուն:

 

 

Նույն շարքից