Միջազգային Քաղաքականություն 

Սպառնալիքի դեպքում Ռուսաստանը ռազմական օգնություն կտրամադրի Տաջիկստանին․ Շոյգու

analitik.am

 

Տաջիկստանում տեղակայված ռուսական 201-րդ բազան ռազմական օգնություն կտրամադրի երկրին՝ անվտանգության սպառնալիքի դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է տաջիկ-աֆղանական սահմանին տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:

«Մենք չենք անտեսում սահմանին տեղի ունեցող իրադարձությունները և գրոհայիններին Տաջիկստանի տարածք տեղափոխելու փորձերը: Այդ պատճառով միանշանակ կարող եմ ասել, որ մեր դաշնակցին սպառնալիքի դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամին, Ռուսաստանը կարձագանքի»,-ասել է Շոյգուն:

Նախարարը նաեւ նշել է, որ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է հենց Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ անդամներից մեկի տարածաշրջանում կայունությունն ու հանգստությունը պահպանելու համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից