Հասարակություն 

Սեխ, թե՞ ձմերուկ

analitik.am

 

Չի կարելի միանշանակ ասել՝ սեխն է ավելի օգտակար, թե՞ ձմերուկը, ամենակարևորը՝ այս մթերքներն օգտագործելիս չափը չանցնելն է: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է սննդաբան Օլգա Կորաբլևան:

«Երկուսն էլ շատ վիտամիններ և միկրոէլեմենտներ են պարունակում, ինչպիսիք են մագնեզիումը, կալիումը և այլն: Սակայն ամենակարևորը՝ մթերքը չափավոր ուտելն է. Մեկ բաժինը չպետք է գերազանցի 200 գրամը:

Նման քանակությամբ ձմերուկը չի առաջացնի միզամուղային բացասական էֆեկտ, իսկ սեխը չի առաջացնի լուծողական ազդեցություն, իսկ առողջության համար օգուտը կլինի առավելագույն»,-պարզաբանել է բժիշկը:

Մասնավորապես, 100 գրամ սեխը պարունակում է 35 կիլոկալորիա, իսկ նույն քանակությամբ ձմերուկը՝ 25 կիլոկալորիա, սակայն սեխն ավելի հագեցնող է:

Սեխը պարունակում է նև ավելի շատ վիտամին C, որը դրական ազդեցություն ունի մաշկի վրա: Ձմերուկը պարունակում է այլ օգտակար նյութեր:

 

 

Նույն շարքից