Հասարակություն 

Փսակին կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմ է անվանել

analitik.am

 

Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը պատերազմ է անվանել: Այս մասին նա հայտարարել է, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ամերիկացիները կրկին ստիպված կլինեն դիմակ կրել՝ անկախ պատվաստման կարգավիճակից:

«Մենք պատերազմում ենք, մենք դեռ պատերազմում ենք վիրուսի դեմ»,-պատասխանել է Փսակին:

Սպիտակ տան խոսնակը համաձայն չէ, որ պատվաստված մարդիկ կարող են հիասթափվել դիմակ կրելու անհրաժեշտությունից: Փսակին շեշտել է, որ «մենք դեռ համաճարակի դեմ պայքրի մեջտեղում ենք»:

 

Նույն շարքից