Հասարակություն 

Փերիս Հիլթոնը խոսել է հղիության վերաբերյալ լուրերի մասին

analitik.am

 

Նախօրեին ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել Փերիս Հիլթոնի հղիության մասին: Երգչուհին հերքել է այդ լուրերը և ավելացրել, որ համենայնդեպս այս տարի նա երեխա ունենալու մտադրություն չունի:

Իր Instagram-ի էջում աստղը գրել է, որ եթե բամբասանքները շարունակեն տարածվել, մամուլը կսկսի ճնշել իրեն երեխայի վերաբերյալ հարցերով, իսկ այժմ դա նրան ամենևին պետք չէ:

Հիլթոնն այլ ծրագրեր էլ ունի. Հյուրանոցների հայտնի ցանցի սեփականատիրոջ թոռնուհին պատրաստվում է ամուսնանալ: Միակ բանը, որին այժմ երգչուհին սպասում է, շքեղ զգեստն է, որը դիզայներներն արդեն պատրաստում են նրա հարսանիքի համար։

 

 

Նույն շարքից