Հասարակություն 

Հաշվարկվել է 67.044.667 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

analitik.am

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 60 դեպք, որից 43 դեպքով հաշվարկվել է 67.044.667 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 166.408 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 910.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես՝

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 40 դեպք, որից 36-ով հաշվարկվել է 44.088.620 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 157.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 650.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 18 դեպք, որից 5-ով հաշվարկվել է 22.955.447 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 9.408 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Պետական փորձաքննություններ

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (ընդհանուր՝ 1.627.900 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.136.140 ՀՀ դրամ:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից