Միջազգային Քաղաքականություն 

Բարզանին հանդիպել է Իրաքում Թուրքիայի նորանշանակ դեսպանի հետ

analitik.am

 

Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին  Էրբիլում ընդունել է Իրաքում Թուրքիայի դեսպան Ալի Ռըզա Գյունեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Էրբիլում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Քարաչայը և Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավար Ֆելահ Մուսթաֆան:

Բարզանին շնորհավորել է Գյունեին Իրաքում Թուրքիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ և վերջինիս հաջողություններ մաղթել:

Կողմերը հանդիպմանը քննարկել են Թուրքիայի հետ Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության և Իրաքի հարաբերությունները, ինչպես նաև  ընդգծել բոլոր ոլորտներում փոխադարձ կապերի ամրապնդումը:

Բացի այդ, հանդիպմանը քննարկվել է Իրաքում և տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Իրաքում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Covid-19 համավարակին, ահաբեկչության դեմ պայքարին և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքներին առնչվող մի շարք հարցեր:

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից