Հասարակություն Տեսանյութեր 

Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման էլի մի քանի պրոյեկտ ավարտին կհասցնենք ու կհանձնենք բնակիչներին. Հայկ Մարության

analitik.am

 

Այցելել եմ Երևանի վերականգնվող այգիներից երեքը։

Դրանցից մեկը՝ Քանաքեռի ՀԷԿ-ի մոտ, տասնյակ տարիներ շարունակ անխնամ վիճակում էր, իսկ հիմա արդեն լրիվ նոր կահավորմամբ հանձնում ենք բնակիչներին։

Մյուսը՝ «Նոր Արաբկիր»֊ը, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում, Մոլոկանի այգին, վերջերս բանակցությունների շնորհիվ մասնավորից վերադարձրեցինք համայնքին և հիմա սկսել ենք հիմնանորոգել՝ իր հիմնումից ի վեր առաջին անգամ։

Իսկ քաղաքի սրտում գտնվող Սարյանի պուրակը վերանորոգել ենք ըստ «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած գաղափարի, պահպանելով այգու մոդեռնիստական կոլորիտը։

Առաջիկայում հանգստի գոտիների վերականգնման էլի մի քանի պրոյեկտ ավարտին կհասցնենք ու կհանձնենք բնակիչներին։

Հայկ Մարության

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից