Հասարակություն 

Արդեն 15 օր է` որևէ տեղեկություն չի հաղորդվում Սյունիքի Սև լճի հատվածում անհետ կորած 2 զինծառայողի մասին

analitik.am

 

Անցել է մեկ ամբողջ օր, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ոչ մի ներկայացուցիչ այդպես էլ որևէ բացատրություն, պարզաբանում չտվեց, թե ինչ է կատարվում Գեղարքունիքում և ընդհանրապես ՀՀ սահմաններին, ինչ բանակցություններ են նախատեսված Մոսկվայում և ինչ հարցերի կամ փաստաթղթի շուրջ են դրանք ընթանալու։

Գաղտնի պահվեցին նաև պայմանները ռուսական կողմի միջնորդությամբ երեկ հաստատված հրադադարի, որն այսօր առավոտյան Ադրբեջանն արդեն խախտել է։

Ունենք ևս 1 վիրավոր։

Ի դեպ, այսօր արդեն 15 օր է` որևէ տեղեկություն չի հաղորդվում հուլիսի 14֊ին Սյունիքի Սև լճի հատվածում (պաշտոնական վարկածով) անհետ կորած 2 զինծառայողի մասին. ի վերջո գտա՞ն նրանց, դեռ որոնաղական աշխատանքնե՞ր են ընթանում, գերի՞ են, եթե այո, ապա ի՞նչ աշխատանքներ են տարվում` նրանց հետ բերելու համար։

Ալվինա Աղաբաբյան

Նույն շարքից