Հասարակություն 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար կառավարությունը հատկացրեց 36,82 մլն դրամ

analitik.am

 

Կառավարությունը 36,82 մլն դրամ տրամադրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն իր հերթին միջոցները կփոխանցի «Կինոյի զարգացման Ոսկե ծիրան» հասարակական կազմակերպությանը:

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2021 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպման և իրականացման հանգամանքով:

Միջոցառման նպատակն է հայկական կինոարվեստի արժևորումը, հանրահռչակումը, ճանաչելիության բարձրացումը, կինոմշակույթի զարգացումն ու միջազգային համագործակցության խթանումը, կինոարվեստի բարձրորակ նմուշների ցուցադրությամբ հայ կինոսիրող հանդիսատեսի արժեհամակարգի և ճաշակի ձևավորումը, հայկական կինոարտադրանքի տարածման նպատակով կինոշուկայի կազմավորումը, ներառականության սկզբունքով հայկական մշակութային ժառանգության նմուշների և մշակութային կյանքի հանրահռչակումը, զբոսաշրջության զարգացման, փոքր ու միջին գործարարության խթանումը:

 

 

Նույն շարքից