Քաղաքականություն 

Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելու լուրերին

analitik.am

 

 

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձավ կառավարության նիստերին նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի բացակայությանը և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ Արդարադատության նախարար նշանակվելու մասին լուրերին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Գրիգորյանը նշեց, որ Բադասյանը նախորդ շաբաթ եղել է Սահմանադրական դատարանում, իսկ այժմ մեկ շաբաթով մեկնել է արձակուրդ ու վերադառնալու է օգոստոսի 3-ին:

Հարցին՝ նա շարունակելու է մնալ իր պաշտոնում, թե գնալու է ՊԵԿ նախագահ, փոխնախարարը պատասխանեց. «Այս հարցի հետ կապված մամուլի հաղորդագրություն կունենանք, երբ պահը կլինի նպատակահարմար»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե արդարադատության նախարար է նշանակվելու մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, Քրիստիննե Գրիգորյանն ասաց, որ որևէ բան ասել չի կարող: «Պարոն Անդրեասյանի հետ, եթե առիթը կայանա, այո, կաշխատեմ»,- ասաց Գրիգորյանը:

 

 

Նույն շարքից