Հասարակություն 

Գորիսում 31 գլուխ անասուն անցել է Սև լճի հարակից տարածք, որի հարևանությամբ ադրբեջանական զորքերն են, ապա հայտնաբերվել

analitik.am

 

Այսօր վաղ առավոտյան  Գորիս համայնքի բնակիչներին պատկանող 31 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ անցել էին Սեւ լճի հարակից տարածք, որն ըստ Գորիս խոշորոցված համայնքի  Հարթաշեն գյուղի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանի՝ չեզոք գոտի է, որի  հարեւանությամբ տեղակայված են ադրբեջանական զորքերը։

«Այսօր առավոտյան մարդիկ տեսել են, որ իրենց անասունները չկան։ Օրվա ընթացքում, բանակի կորպուսի հրամանատարության եւ զինվորների  ջանքերով՝ 31 խոշոր եղջերավոր անասուններն անվնաս վիճակում հայտնաբերվել ու վերադարձվել են իրենց տերերին»,– News.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Խաչատրյանը։

Հարթաշենի  վարչական ղեկավարն ասել է նաեւ, որ այսօր առավոտյան  իրենց գյուղի բնակիչներին պատկանող եւս 10 խոշոր եղջերավոր անասուն է կորել։

«Խիտ մառախուղ է, չեն կարողանում գտնել։ Կարծում եմ՝ մեր տարածքում է, ոչ թե հակառակորդի։ Սպասում ենք, որ երեկոյան ժամին, իրենց կթի ժամին հնարավոր է գան։ Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,– ասել է Հարթաշենի  վարչական ղեկավարը։

 

Նույն շարքից