Հասարակություն 

Ու Արմենը անգամ Սամվելին ոչինչ չէր ասել. Զոհրաբյան

analitik.am

 

Արմենը, ով էլ չկա

Արմեն Շեկոյանը «Բանբեր» թերթի գլխավոր խմբագիրն էր, Սամվել Մկրտչյանը՝ խմբագրի տեղակալը, դե ես էլ, ինչպես միշտ՝ թերթի ամենասկանդալային լրագրողը։

Որոշեցինք «Քաղաքական բոմժեր» շարք սկսել, որը, բնականաբար, պիտի անեի ես, ու որը հետո շարունակեցի «Հայկական ժամանակում»։

Առաջին «հերոսս» ՀՀՇ-ի «ամենագեղցի» ու ամենահիմար դեմքերից մեկն էր՝ կլասիկ քաղաքական բոմժ, ով սպառնաց, որ մարդ սպանելն իր համար սեմուշկա չրթելու պես մի բան է ու ինձ խորհուրդ տվեց «նավսյակի» սպիտակ շոր գնել, որ սեւ դագաղում լավ նայվեմ։

Շորը, բնականաբար, չգնեցի, նյութը տպեցի ու անցա մյուս քաղաքական բոմժերին։

Եւ շատ հետո իմացա, որ տեւական ժամանակ, ամեն առավոտ Արմեն Շեկոյանը իմ տանից դուրս գալու ժամին եղել է Խաչատրյան փողոցի մեր տան մուտքի մոտ, որ իշխանությունից հաբռգածը չորոշի «սեմուշկա» չրթելով ինձ վնաս տալ։

Ու Արմենը անգամ Սամվելին ոչինչ չէր ասել։

Այսօր գնաց նաեւ Արմեն Շեկոյանը՝ երեւանցի պոետն ու անաղմուկ մեր ընկերը, ում, ինչպես ինքն էր գրել, գիտեին բոլորը՝ մեղավորներն ու անմեղները, գրամոլներն ու խաղամոլները, մուտիլովչիկներն ու սադրիչները, օձերն ու կարիճները։

Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից