Հասարակություն 

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում՝ Զառիթափ գյուղում

analitik.am

 

2021թ. հուլիսի 28-ին Վայոց ձորի Զառիթափ գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը, տեղական ինքնակառավարման համակարգի այլ ներկայացուցիչներ:

Հայրենիքի համար մղվող պայքարում անմահացած զառիթափցի հերոսների կյանքը ներկայացրին նրանց հարազատները, ընկերները և դպրոցի սաները՝ մեզ փոխանցելով նրանց պատմությունը, սխրագործությունները և երազանքները: Միջոցառումն ուներ նաև մեկ կարևոր առաքելություն: Համայնքի բնակիչ Արթուր Հարությունի Ղարիբյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվեց <Մարտական ծառայություն> մեդալով՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար: Մեդալը հերոսի կնոջը հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ իր խոնարհումը հայտնելով Ղարիբյան և բոլոր հերոս զինվորների ընտանիքներին:

Արթուր Ղարիբյանը ծնվել էր 1985թ. Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում: Ամուսնացած էր և ուներ երեք երեխա: Ծառայում էր Վայքի զորամասում, որպես պայմանագրային զինծառայող: Վայքի գնդի հետ մեկնել էր Ջրական, որտեղ և զոհվել է: Միայն վերջերս հայտնաբերվեց նրա մարմինը և հանձնվեց հայրենի հողին:

Հավերժ փառք մեր հերոսներին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ:

 

Նույն շարքից